30/05/2011 10:37
Աբխազիայում եռօրյա սուգ կհայտարարվի
Աբխազիայում եռօրյա սուգ կհայտարարվի նախագահ Սերգեյ Բագապշի մահվան կապակցությամբ, ով վախճանվել է մայիսի 29-ին մոսկովյան հիվանդանոցում: Սուգ կհայտարարվի մայիսի 31-ից մինչև հունիսի 2-ը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում անելով երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Անկվաբին:
Կհետաձգվեն ոչ միայն զվարճալի ծրագրերը, այլ նաև արտասահմանյան ուղևորությունները: Բագապշը հողին կհանձնվի հայրենի Ջգերդա գյուղում հունիսի 2-ին: Մայիսի 30-ին հանգուցյալին հրաժեշտ կտան Մոսկվայում, ՌԴ ՊՆ մշակութային կենտրոնում:
Մայիսի 21-ին հայտնի էր դարձել, որ Մոսկվայում վիրահատել են աբխազիական նախագահի թոքերը, այն ժամանակ էլ նախագահի պաշտոնակատար էր նշանակվել Անկվաբը: Բագապշի մահից հետո նրա ներկայացուցիչը հայտարարել էր, որ նրա մոտ քաղցկեղ է եղել: