Հայաստան-Չեռնոգորիա հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են
30/05/2011 14:46

Հայաստան-Չեռնոգորիա հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

Հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին տեղի կունենա Հայաստան-Չեռնոգորիա երիտասարդական հավաքականների ընտրական հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը, վերը նշված խաղի տոմսերը վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղներում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում:

Հարավային և հյուսիսային տրիբունաների մեկ տոմսն արժե 1000, արևելյանինը` 2000, իսկ արևմտյանինը` 3000 դրամ:
 

Հայաստան-Չեռնոգորիա հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են