.jpg)
01/06/2011 14:45
Լևոն Բաբուջյանը` Երևանի չեմպիոն
Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը նվաճեց Երևանի 2011 թ. չեմպիոնի կոչումը: Նա Հայաստանի մայրաքաղաքի առաջնությունում 9 հնարավորից վաստակեց 8,5 միավոր և 2,5 միավորով առաջ անցավ մոտակա մրցակիցներից` ՖԻԴԵ-ի վարպետ Հովհաննես Գաբուզյանից, Տիգրան Ս. Պետրոսյանից և միջազգային վարպետ Աշոտ Նադանյանից: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: