.jpg)
02/06/2011 15:35
Ֆրանսիայի ֆեդերացիան զգուշացրել է Ալեն Բոգոսյանին
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան զգուշացրել է երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնական Ալեն Բոգոսյանին` վերջերս Գրոզնիում մարզադաշտի բացմանը նվիրված ցուցադրական խաղին մասնակցելու համար: Ինչպես հայտնում է «Foot365»-ը, այսուհետ մարզչական շտաբի անդամներն իրենց ոչ պաշտոնական ուղևորությունների մասին պետք է տեղեկացնեն ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը: