Պուտինը շնորհավորել է Բլատտերին վերընտրվելու առթիվ
02/06/2011 14:02

Պուտինը շնորհավորել է Բլատտերին վերընտրվելու առթիվ

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Զեպ Բլատտերին ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ: Այս մասին հայտնել է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:

«Ընտրությունների արդյունքները վկայում են Ձեր` միջազգային բարձր հեղինակության մասին և ընդգծում են այն խոշոր ներդրումը, որը կատարել եք ՖԻՖԱ-ի աշխատանքներում` հանուն ֆուտբոլի մասսայականացման և զարգացման,- նշված է շնորհավորական հեռագրում:- Վստահ եմ, որ, շարունակելով գլխավորել ֆուտբոլի ֆեդերացիան, Դուք այսուհետ նույնպես շարունակելու եք ինքնամոռաց ծառայել այս հրաշալի մարզաձևին»:

«Ուզում եմ հաստատել պատրաստակամությունը` ամենասերտ կերպով համագործակցելու Ձեզ հետ ՖԻՖԱ-ի նպատակների իրականացման, հատկապես` աշխարհի 2018 թ. առաջնության կազմակերպման և անցկացման գործում,- շեշտել է Վլադիմիր Պուտինը:- Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, բարեկեցություն և նոր հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում»:
 

Պուտինը շնորհավորել է Բլատտերին վերընտրվելու առթիվ