Երևանում կանցկացվի ֆուտզալի միջազգային դիվանագիտական մրցաշար
03/06/2011 16:15

Երևանում կանցկացվի ֆուտզալի միջազգային դիվանագիտական մրցաշար

Հունիսի 4-5-ը ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Ֆուտբոլային ակադեմիայի սպորտային դահլիճում (Աճառյան փ. 35/31) կկայանա ֆուտզալի միջազգային դիվանագիտական մրցաշար` նվիրված հաջորդ տարի Ուկրաինայում և Լեհաստանում անցկացվելիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին:

Մրցաշարին, ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, կմասնակցեն ՀՀ-ում հավատարմագրված ներկայացուցչությունների, ինչպես նաև ԱԳՆ թիմերը: Մրցաշարի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 4-ին, ժամը 10:00-ին, խաղերի սկիզբը` ժամը 11:00-ից:
 

Երևանում կանցկացվի ֆուտզալի միջազգային դիվանագիտական մրցաշար