Ֆուտբոլ. Սանկտ Պետերբուրգում տաք եղանակ է, տեղումներ չեն սպասվում
03/06/2011 13:18

Ֆուտբոլ. Սանկտ Պետերբուրգում տաք եղանակ է, տեղումներ չեն սպասվում

Ռուսաստանի Հյուսիսային մայրաքաղաքում` Սանկտ Պետերբուրգում, այժմ արևային եղանակ է, ջերմաստիճանը` +20: Օդերևութաբանների կանխատեսումներով` նման եղանակ է սպասվում նաև վաղը, երբ «Պետրովսկի» մարզադաշտում Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կհանդիպեն Ռուսաստանի ու Հայաստանի հավաքականները:

Մոտակա օրերին տեղումներ չեն սպասվում: Երեկ գրանցված բավական ուժեղ քամին կթուլանա և հնարավորություն կտա ֆուտբոլիստներին` դրսևորելու իրենց ունակություններն առանց արտաքին որևէ ազդեցության:

Ֆուտբոլ. Սանկտ Պետերբուրգում տաք եղանակ է, տեղումներ չեն սպասվում