.jpg)
09/06/2011 13:41
Անդրանիկ Մատիկոզյանը բաժանեց 2-4-րդ տեղերը
Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը, 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, 2-4-րդ տեղերը բաժանեց Լոս Անջելեսում շրջանային մրցակարգով անցկացված միջազգային մրցաշարում: Մատիկոզյանը միայն կես միավորով հետ մնաց հաղթողից` միջազգային վարպետ Ջանիբեկ Ամանովից (Ղազախստան): Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: