.jpg)
13/06/2011 16:17
Արտ Հովհաննիսյանը պարտության մատնեց Արչի Ռեյ Մարկեսին
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սանտա Ինեսա քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ անպարտելի մարզիկ Արտ Հովհաննիսյանը, ով ներկայացնում է թեթևքաշային կարգը, պարտության մատնեց Արչի Ռեյ Մարկեսին:
Ութ ռաունդից բաղկացած մենամարտը ժամկետից շուտ ավարտվեց: 6-րդ ռաունդում Հովհաննիսյանը նոկաուտի ենթարկեց մրցակցին ու տոնեց հերթական հաղթանակը: