.jpg)
14/06/2011 13:23
«Փյունիկն» ընկերական խաղ կանցկացնի Ստեփանակերտում
Հայաստանի ֆուտբոլային չեմպիոն «Փյունիկը» հունիսի 27-ին կմեկնի Արցախ և ընկերական հանդիպում կանցկացնի տեղի թիմի հետ: Ստեփանակերտում «Փյունիկը» կմնա երկու օր: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Այցի ընթացքում ֆուտբոլիստները կայցելեն Արցախի պատմամշակութային մի շարք կենտրոններ: Նախատեսվում է նաև, որ ակումբը բարեգործական միջոցառումներ կանցկացնի: