Կական ու Մարսելոն չեն խաղա Բրազիլիայի ընտրանու կազմում
15/06/2011 12:16

Կական ու Մարսելոն չեն խաղա Բրազիլիայի ընտրանու կազմում

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մանու Մենեզեսը նշել է, որ «Ռեալի» կիսապաշտպան Կական խնդրել է իրեն չընդգրկել թիմում: Այս մասին հայտնում է AS-ը: Ֆուտբոլիստը հրաժարվել է մասնակցել Ամերիկայի գավաթի խաղարկությանը միայն այն պատճառով, որ ցանկանում է զբաղվել իր առողջությամբ և նպատակադրվել է ծնկի վիրահատությունից հետո ձեռք բերել լավագույն մարզավիճակ:

Բրազիլիայի ընտրանու կազմում հանդես չի գա նաև «Արքայական թիմի» պաշտպան Մարսելոն: Մենեզեսը հայտարարել է, որ ֆուտբոլիստը վնասվածքի պատճառաբանությամբ հեռացել է հավաքականի ճամբարից, իսկ հետո պարզվել է, որ նա ստել է:
 

Կական ու Մարսելոն չեն խաղա Բրազիլիայի ընտրանու կազմում