.jpg)
16/06/2011 11:44
«Մանչեսթեր Սիթին» Վիեյրայի հետ նոր պայմանագիր չկնքեց
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» կիսապաշտպան Պատրիկ Վիեյրայի հետ չի երկարաձգել պայմանագիրը: Այս մասին հայտնում է «Click Manchester»-ը: 34-ամյա ֆրանսիացին ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ է ստացել:
Վիեյրայի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը. Նա ֆրանսիացուն առաջարկել է դառնալ իր օգնականը: