.jpg)
16/06/2011 10:11
Սուրեն Մկրտչյան. «Մենք չենք բանակցում Մուտուի հետ»
Կրասնոդարի «Կուբան» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Սուրեն Մկրտչյանը հերքել է այն տեղեկատվությունը, որ իրենք բանակցում են «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ Ադրիան Մուտուի հետ:
«Մուտուն լավ ֆուտբոլիստ է և կարող է ուժեղացնել մեր թիմը,- ասել է Մկրտչյանը «Սովետսկի սպորտի» թղթակցին:- Բայց կարող եմ հայտարարել, որ «Կուբանն» այդ ֆուտբոլիստի հետ բանակցություններ չի վարում»: