Լիլիթ Մկրտչյանը` Մարքսի հուշամրցաշարում
17/06/2011 13:52

Լիլիթ Մկրտչյանը` Մարքսի հուշամրցաշարում

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Հունգարիայի Պակշ քաղաքում մասնակցում է Դյորդ Մարքսի հիշատակին նվիրված ավանդական մրցաշարին: Հայ շախմատիստուհու մրցակիցներն են գրոսմայստերներ Շարևիչը (Բելառուս), Կաշլինսկայան (Ռուսաստան), Մադլը, Ռուդոլֆը և ՖԻԴԵ-ի վարպետ Դուդաշը (Հունգարիա): Մրցաշարը կընթանա երկու շրջանով:

Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, այսօր տեղի կունենան առաջին տուրի պարտիաները: Մրցաշարում, որը կավարտվի հունիսի 27-ին, հանգստյան միայն մեկ օր է պլանավորված` հունիսի 22-ը:
 

Լիլիթ Մկրտչյանը` Մարքսի հուշամրցաշարում