.jpg)
17/06/2011 14:06
Յարեմա Կավացիվը վերադարձավ «Բանանց»
Ուկրաինացի ֆուտբոլիստ Յարեմա Կավացիվը, ում անունը հայտնի է հայ ֆուտբոլասերներին երևանյան «Բանանցում» ելույթներով, վերադարձել է այդ թիմ` պայմանագիր ստորագրելով մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը ժամկետով: Ակումբի պաշտոնական կայքը հիշեցնում է նաև, որ 2008-2009 թթ. Կավացիվը «Բանանցի» կազմում անցկացրել է 39 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ: