.jpg)
20/06/2011 12:33
Բեքհեմը թիկունքի վնասվածք է ստացել
«Լոս Անջելես Գելեքսիի» կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը թիկունքի հետ կապված խնդիրների պատճառով չի մասնակցել «Կոլորադոյի» հետ արտագնա հանդիպմանը: Այս մասին հայտնում է AP-ն: Անգլիայի հավաքականի նախկին ավագը մոտ ժամանակներս բժշկական հետազոտության կենթարկվի, որի արդյունքները միայն պատասխան կտան այն հարցին, թե երբ կկարողանա վերադառնալ մարզադաշտ: