Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչը պաշտոնանկ է արվել
20/06/2011 11:11

Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչը պաշտոնանկ է արվել

Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել երկրի ընտրանու գլխավոր մարզիչ Միրսադ Յոնուզին այդ պաշտոնից հեռացնելու մասին` դա բացատրելով հավաքականի անբավարար ելույթներով: Ինչպես հայտնում է «Macedonian Football»-ը, հատուկ հրավիրված նիստում Յոնուզը հրաժարվել է ինքնակամ հեռանալ` համարելով, որ վատ չի աշխատում, և միայն հանգամանքներն են խանգարել, որ Մակեդոնիայի ընտրանին պայքարի «Եվրո-2012»-ի ուղեգրի համար:

Ավելացնենք, որ ֆեդերացիայի հաջորդ նիստի ընթացքում կհայտարարվի Մակեդոնիայի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը:

Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչը պաշտոնանկ է արվել