«Ինտերը» Կակայի համար առաջարկել է 30 մլն եվրո
21/06/2011 10:25

«Ինտերը» Կակայի համար առաջարկել է 30 մլն եվրո

Միլանի «Ինտերը» առաջարկ է ներկայացրել Մադրիդի «Ռեալին»` գնելու կիսապաշտպան Կակայի տրանսֆերը: Այս մասին հայտնում է «Էկիպը»: Իտալացիները պատրաստ են 29-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 30 մլն եվրո, սակայն այդ գումարը չի բավարարում «Արքայական ակումբին»: Ըստ տեղեկությունների` մադրիդցիները նրա համար 40 մլն եվրո են պահանջում:

Ավելացնենք, որ երկու տարի առաջ «Ռեալը» Կակային «Միլանից» գնել է 68 մլն եվրոյով:

 

«Ինտերը» Կակայի համար առաջարկել է 30 մլն եվրո