Բին Համմամին առաջարկում են հեռանալ Ասիական կոնֆեդերացիայից
22/06/2011 10:24

Բին Համմամին առաջարկում են հեռանալ Ասիական կոնֆեդերացիայից

ՖԻՖԱ-ի նախագահի նախկին թեկնածու Մոհամեդ Բին Համմամը պետք է հեռանա Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Նման կոչով հանդես է եկել նույն կազմակերպության գլխավոր քարտուղար Պյոտր Վելապպանը: Այս մասին տեղեկացնում է AP-ն:

Հիշեցնենք, որ Բին Համմամը ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ջեկ Ուորների հետ հայտնվել էր կոռուպցիոն սկանդալի մեջ, որից հետո ստիպված էր հեռանալ միջազգային ֆուտբոլային գերատեսչությունից:
 

Բին Համմամին առաջարկում են հեռանալ Ասիական կոնֆեդերացիայից