Գևորգ Ղազարյանի առաջին գոլը Դոնեցկի «Մետալուրգի» կազմում
22/06/2011 10:33

Գևորգ Ղազարյանի առաջին գոլը Դոնեցկի «Մետալուրգի» կազմում

Հունիսի 21-ին Դոնեցկի «Մետալուրգը» Ավստրիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում ստուգողական հանդիպում անցկացրեց հունգարական «Ույպեշտի» հետ և հաղթանակ տոնեց 2:0 հաշվով: Առաջին գոլն իր հաշվին գրանցեց Գևորգ Ղազարյանը` հաջողության հասնելով 34-րդ րոպեին: Երկրորդ գոլը խաղավերջում խփեց Մամուտովը:

Ավելացնենք, որ Գևորգ Ղազարյանը մասնակցել է ողջ հանդիպմանը: Մարկոս Պիզելին ասպարեզ է դուրս եկել թիմի հիմնական կազմում` փոխարինվելով 61-րդ րոպեին, իսկ Կառլեն Մկրտչյանը 56-րդ րոպեին խաղադաշտ է մտել Ֆեռնանդեշի փոխարեն:
 

Գևորգ Ղազարյանի առաջին գոլը Դոնեցկի «Մետալուրգի» կազմում