.jpg)
23/06/2011 12:15
Փոփոխություն Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն: Իջևանի «Արնար» մարզադաշտի խոտածածկի անբավարար վիճակի պատճառով հունիսի 25-ին նշանակված «Իմպուլս»-«Ուլիս» 14-րդ տուրի հանդիպումը կկայանա Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում: