Դարչինյանն ու Բախտինը կարող են մենամարտել Ռուսաստանում
23/06/2011 10:16

Դարչինյանն ու Բախտինը կարող են մենամարտել Ռուսաստանում

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը երկրորդ միջինքաշային կարգի շրջանակներում կարող է հանդիպել ռուս մարզիկ Ալեքսանդր Բախտինի հետ: Այդ մասին հայտարարել է վերջինիս մենեջեր Վլադիմիր Խրյունովը:

«Մենք արդեն բանակցել ենք Գերրի Շոուի հետ և ներկա պահին պատրաստվում ենք Դարչինյանի հետ մարտին,- Խրյունովի խոսքերը մեջբերել է «Boxingscene»-ն:- Հավանական է, որ մենամարտը կկայանա աշնանը, Բալաշիխայում կամ «Դինամո» մարզահամալիրում, որտեղ տեղի է ունեցել նաև Դենիս Լեբեդևի և Ռոյ Ջոնսի մարտը: Իսկ Բալաշիխան Բախտինի համար հարազատ քաղաք է. նա այնտեղ է ապրում և մարզվում»:
 

Դարչինյանն ու Բախտինը կարող են մենամարտել Ռուսաստանում