«Սանթոսը» նվաճեց Լիբերտադորեսի գավաթը
23/06/2011 10:13

«Սանթոսը» նվաճեց Լիբերտադորեսի գավաթը

Բրազիլական «Սանթոսը» Լիբերտադորեսի գավաթի խաղարկության պատասխան խաղում 2:1 հաշվով պարտության մատնեց Ուրուգվայի «Պենյարոլին» և իր պատմության ընթացքում երրորդ անգամ տիրացավ պատվավոր ավարին: Այդ հաղթանակի շնորհիվ Սան Պաուլոն ներկայացնող թիմն իրավունք ստացավ հանդես գալ աշխարհի 2011 թ. ակումբային առաջնությունում:

«Սանթոսի» կազմում գոլերից մեկի հեղինակը 19-ամյա հարձակվող Նեյմարն է, ում տրանսֆերին հավակնում են Եվրոպայի առաջատար ակումբները:

Հիշեցնենք, որ «Սանթոսը» Հարավային Ամերիկայի ակումբային գլխավոր մրցանակը նվաճել է 1962 և 1963 թթ.:
 

«Սանթոսը» նվաճեց Լիբերտադորեսի գավաթը