Ֆեդերերն զգուշանում է Նալբանդյանից
24/06/2011 15:58

Ֆեդերերն զգուշանում է Նալբանդյանից

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն ասել է, որ Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջանում կցանկանար հանդիպել Դավիթ Նալբանդյանից ավելի թույլ մրցակցի հետ:

«Ուրախացնում է այն հանգամանքը, որ հիմա գերազանց մարզավիճակում եմ,- աշխարհի երրորդ ռակետի խոսքերը մեջբերել է մրցաշարի պաշտոնական կայքը:- Մկանային ցավեր դեռ զգում եմ, քանի որ անսովոր ծածկի վրա եմ խաղում: Հաջորդ մրցակիցս իմ հին ծանոթ Դավիթն է: Կուզեի ավելի թույլ մարզիկի հետ խաղալ, քանի որ Դավիթ Նալբանդյանի հետ հանդիպումը միշտ էլ վտանգավոր է»:

Հիշեցնենք, որ Ֆեդերերն ու Նալբանդյանը կխաղան հունիսի 25-ին:
 

Ֆեդերերն զգուշանում է Նալբանդյանից