25/06/2011 10:45
ԱԳՆ-ն տեղեկացնում է` Հայաստանն ու Թուրքիան չեն բանակցել
Այսօր ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է «Ազգ» օրաթերթի հարցին` ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուի նոր պնդումների հետ կապված, թե իբրև Հայաստանի և Թուրքիայի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել 5, 3 կամ անգամ 1 տարածքի վերադարձի վերաբերյալ, ասելով`«Հայաստանը չի բանակցել Թուրքիայի հետ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, և, բնականաբար, ո´չ հինգ, ո´չ երեք, ո´չ էլ նույնիսկ մեկ շրջանի վերադարձի մասին: Հղումը ինչ-որ նախարարների մանիպուլյացիա է, աճպարարություն, որը նման է նաև այն ասածներին, թե իբր Չավուշօղլուն ջատագով չի հանդիսացել ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձանժողովի վերակենդանացմանը, ինչի մասին հրապարակայնորեն ասել են ԵԽԽՎ մի շարք անդամներ, անգամ` Ադրբեջանի պատվիրակները»:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: