.jpg)
27/06/2011 13:30
Լիլիթ Մկրտչյանն առայժմ 3-րդն է
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Հունգարիայի Պակշ քաղաքում անցկացվող Դյորդ Մարքսի հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակել է 5 միավոր և վերջին տուրից առաջ ընթանում է երրորդ տեղում: Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, Մկրտչյանը կես միավորով է հետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Ալինա Կաշլինսկայայից (Ռուսաստան) և Իլդիկո Մադլից (Հունգարիա):