Վարուժան Հակոբյանի հաղթանակը
27/06/2011 12:55

Վարուժան Հակոբյանի հաղթանակը

Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Լաս Վեգասում անցկացված «Ազգային օփենում» 6 հնարավորից վաստակեց 5 միավոր և նվաճեց առաջին մրցանակը: Նույնպիսի արդյունքի հասավ գրոսմայստեր Լյուկ Վան Վելին (Հոլանդիա), բայց նա Հակոբյանին զիջեց լրացուցիչ ցուցանիշներով: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:

Մեկ այլ հայ գրոսմայստեր` Մելիքսեթ Խաչիյանը, առաջին մրցանակակրից հետ մնաց կես միավորով: Մրցաշարին, ի դեպ, մասնակցում էին 86 շախմատիստներ:
 

Վարուժան Հակոբյանի հաղթանակը