Դվորկովիչի հուշամրցաշարում Հայաստանի հավաքականն առաջատար է
28/06/2011 13:03

Դվորկովիչի հուշամրցաշարում Հայաստանի հավաքականն առաջատար է

Մոսկվայում անցկացվում է Վլադիմիր Դվորկովիչի հիշատակին նվիրված ավանդական պատանեկան շախմատային մրցաշար` Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Չինաստանի հավաքականների և «Դվորկովիչի հյուրասենյակ» թիմի մասնակցությամբ:

Հայաստանի ներկայացուցիչները երկու մրցախաղում պարտության է մատնել չինացիներին (3:1, 3:1) և երկու հաղթանակ են տարել Ղազախստանի հավաքականի նկատմամբ (3,5:0,5, 4:0):

Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակը 13,5 միավորով գլխավորում են հայ շախմատիստները: Նրանք երեք միավորով գերազանցում են երկրորդ տեղում ընթացող ադրբեջանցիներին:
 

Դվորկովիչի հուշամրցաշարում Հայաստանի հավաքականն առաջատար է