.jpg)
28/06/2011 13:24
Ավետիք Գրիգորյանը և Վալենտին Փամբուկչյանը վստահ են մեկնարկել
Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը և միջազգային վարպետ Վալենտին Փամբուկչյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող շախմատային օփենում երեք տուրից հետո ունեն 3-ական միավոր և մի խումբ մասնակիցների հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Տիգրան Սիմոնյանն առաջատարներից հետ է մնում կես միավորով: