.jpg)
28/06/2011 13:14
Լիլիթ Մկրտչյանը բաժանեց 2-3-րդ տեղերը
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Հունգարիայի Պակշ քաղաքում ավարտված Դյորդ Մարքսի հուշամրցաշարում 10 հնարավորից վաստակեց 6 միավոր և գրոսմայստեր Իլդիկո Մադլի (Հունգարիա) հետ բաժանեց 2-3-րդ տեղերը: Մկրտչյանը կես միավորով հետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Ալինա Կաշլինսկայայից (Ռուսաստան): Այս մասին հայտնում է armchess.am-ը: