Արցախում մենք հաղթանակի ենք հասել մեր արյան գնով
29/06/2011 14:23

Արցախում մենք հաղթանակի ենք հասել մեր արյան գնով

«Արցախում տարած դժվարին հաղթանակին մենք հասել ենք մեր արյան գնով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը:

Նա նշել է, որ այն ժամանակ իրենք չունեին ո’չ բանակ, ո’չ վարձկաններ, իսկ Ադրբեջանական ուժերը գերակշռում էին:

«Մենք փոքրաթիվ ջոկատներով կանգնած էինք ադրբեջանական բանակի դեմ»,-ընդգծեց Ա. Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով, ղարաբաղյան պատերազմի օրերին մարդիկ, որ պետք է կանգնեին դիրքերում 18 օր, կանգնում էին մեկ ամիս, քանի որ նրանց փոխարինող չկար, սակայն մենք հաղթանակած դուրս եկանք այդ պատերազմից:

Ա. Մարտիրոսյանը ընդգծեց, որ ինքը թողնելով իր 2 որդիներին գնացել է առաջին գիծ, նշելով, որ շատ աղջիկներ են զոհվել, վիրավորվել պատերազմի օրերին:

Նա նշեց, որ ինքը սովորական զինվոր է, հայոց հաղթանակած զինվոր է և չի խառնվում քաղաքականությանը:

Ա. Մարտիրոսյանը նշեց, որ շատ շատերը չգիտեն, թե ինչ է եղել Սումգայիթում, Մարաղայում, իսկ ինքը, իր 28 հոգանոց ջոկատով Մարտակերտում տեսել է, որ ադրբեջանցիները չեն փոխել իրենց ձեռագիրը:

Ա. Մարտիորոսյանը անդրադառնալով ազատամարտիկների սոցիալական խնդիրներին` նշել է, որ ինքը լինելով պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ, վիրավորված է, քանի որ գիտի, որ 2 ոտք չունեցող, առաջին կարգի հաշմանդամաները բուժում ստանալու ժամանակ չունեն որևէ առավելություն, իսկ ընդհանուր ազատամարտիկների սոցիալական վիճակը շատ ծանր է:

Ա. Մարտիրոսյանը հավելեց, որ երբ հայ կինը տղամարդու հետ հավասար Արցախում կանգնած էր դիրքերում` դա շատ դրականորեն էր ազդում կռվողների մարտական ոգու վրա:

Արցախում մենք հաղթանակի ենք հասել մեր արյան գնով