Մոնոներկայացումներ` նվիրված Արցախի հռչակման 20-ամյակին
29/06/2011 14:42

Մոնոներկայացումներ` նվիրված Արցախի հռչակման 20-ամյակին

Հուլիսի 18-22-ը Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում կանցկացվի մոնոներկայացումների թատերական փառատոն` նվիրված Արցախի հռչակման 20-ամյակին:

Այս մասին տեղեկացնում են թատերական փառատոնի հանրային կապերի բաժնից ` նշելով, որ փառատոնի կայացմանն աջակցել են Հայաստանի Մշակույթի և Սփյուռքի նախարարությունները, ԼՂՀ Մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

5 օրերի ընթացքում ԼՂՀ տարբեր քաղաքներում խաղացվելու է 18 ներկայացում, որոնցից առաջացած եկամուտը ամբողջությամբ տրամադրվելու է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվ. թատրոնի վերանորոգման աշխատանքներին:

Ներկայացումներն են` Գենադի Առուշանյան «Ես տեսնում եմ ձեզ», Գրետա Մեջլումյան `«Ծառերը », Շեքսպիրյան մենախոսություններ` Արմեն Սանթրոսյան «Լիր», Սամվել Բաղինյան «Մատյան ողբերգության» Ռոբերտ Հակոբյան «Ձեզ եմ դիմում…», Գենադի Առուշանյան «Ես տեսնում եմ ձեզ», Հովհաննես Հովհաննիսյան «Շեյլոկ», Զարուհի Խաչատրյան «Վերադառնում եմ, մոռացեք», Շեքսպիրյան մենախոսություններ` Արթուր Կարապետյան «Յագո», Ռոբերտ Հակոբյան: 
 

Մոնոներկայացումներ` նվիրված Արցախի հռչակման 20-ամյակին