.jpg)
Aysor-ն` այսօր
Հաշվի առնելով հարևան երկրներում տիրող վիճակը՝ խոզի աֆրիկյան ժանտախտի վտանգը մեր երկրում միշտ կա, սակայն այս տարի ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԻ ԴԵՊՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌ ՉԻ ԳՐԱՆՑՎԵԼ:
«Մտածում եմ, որ ԵԹԵ ՆՈՒՅՆ ԱՅՍ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅԱՄԲ ՄԱՐՏԻ ԴԱՇՏ ԳՆԱՅԻՆ, ԱՆՊԱՅՄԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՅԻՆ: Իսկ ազգաբնակչության շրջանում անթաքույց անվստահության և անհետաքրքրության տրամադրություն էր»,- հասարակական դիտարկում է անցկացրել «Քվեն ուժ է» շարժումը:
«Վստահ կարող ենք ասել, որ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ ՀԱՐՈՒՍՏ ԵՆՔ ՄԵԾ ՆԵՐՈՒԺՈՎ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը:
Հայ հանդիսատեսին հնարավորություն է ընձեռվում տեսնել 2011 թվականի Կաննի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենուն» արժանացած ֆիլմը: Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնին ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀՌՉԱԿԱՎՈՐ ՌԵԺԻՍՈՐ ՏԵՐԵՆՍ ՄԱԼԻԿԻ «ԿԵՆԱՑ ԾԱՌ» ՖԻԼՄԸ:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎՐԱ GPS ՏԵՂԱԴՐԵԼ համակարգ, որպեսզի համաժամանակյա ռեժիմի միջոցով աղբահանության կազմակերպման ողջ գործընթացն առավել վերահսկելի և արդյունավետ լինի:
Հայաստանի հարցով համազեկուցողներ ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏՆ ՈՒ ԱԿՍԵԼ ՖԻՇԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԳԱՆ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ: Այս մասին որոշվել է ԵԽԽՎ Մոնիտորինգի նիստի ժամանակ:
Համակարգչային խաղերի ծրագրում ներառված պաշտոնական մարզաձևում առաջին տեղերը զբաղեցրին 27-ամյա տնտեսագետ Էդմոն Գրիգորյանը /FIFA 2011/ և 24-ամյա ծրագրավորող Հայկ Հակոբյանը /StarCraft 2/: Նրանց և 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցներ հանձնվեց ուղեգիր` դեպի Հարավային Կորեա` Պուսան, որտեղ նրանք ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ԿԻԲԵՐԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ:
ԱՅՍՕՐ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՕՐՆ Է: «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի խոսքով` նհայտ կորած է համարվում 400 մարդ, իսկ «Արաբո» ջոկատից 78 մարդ, որոնց տեղը նրանք գիտեն, սակայն չեն կարողանում դիակները ետ բերել: