Հացի որակը համապատասխանում է ԳՈՍՏ-ով նախատեսված նորմերին
29/06/2011 18:15

Հացի որակը համապատասխանում է ԳՈՍՏ-ով նախատեսված նորմերին

Արձագանքելով մամուլի հրապարակումներին ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարությամբ նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունը ստուգումներ է անցկացրել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հացաթխման «Նուբարաշեն» մասնաճյուղի արտադրամասում:

ՀՀ Արդարադատության նախարարության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ նշանակվել է արտադրված հացի նմուշի լաբորատոր փորձարկում, որն անցկացրել է «ՄԱՎԱՍ Գրուպ» ՍՊ ընկերությունը:

Նշված ընկերության 23.06.2011թ. տրված No1-125 եզրակացության համաձայն՝ փորձաքննության ենթարկված հացի որակական հատկանիշները համապատասխանում են ԳՈՍՏ-ով նախատեսված նորմերին:

Հիմնադրամը մատակարարում է առաջին տեսակի հաց, որը թխվում է առաջին տեսակի ալյուրից: Ալյուրը ստացվում է համապատասխանության սերտիֆիկատ ունեցող «Ալպրիս» և «Սոնիմոլ» ընկերություններից:

«Նուբարաշեն» մասնաճյուղի հացաթխման արտադրամասը հաց է մատակարարում Երևանում տեղակայված հինգ քրեակատարողական հիմնարկների («Նուբարաշեն», «Էրեբունի», «Վարդաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան Կենտրոն»):
 

Հացի որակը համապատասխանում է ԳՈՍՏ-ով նախատեսված նորմերին