.jpg)
Վնասազերծում են քլորը. բնակիչներին տարհանելու խնդիր չկա
Ներկա պահին Էրեբունի 15 հասցեում գտնվող Պիոներ պալատում Արտակարգ իրավիճակների նախարարության փորձագետները վնասազերծում են պալատի նկուղում հայտնաբերված հեղուկ քլորը: Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվության բաժնից:
ԱԻՆ մամուլի քարտուղար Նիկոլայ Գրիգորյանն Aysor.am-ին տեղեկացրեց, որ քլորը հայտնաբերվել է փակ տարայի մեջ, մասնագետներն այժմ վնասազերծում են այն, ու բնակիչներին տարհանելու խնդիր չկա:
Նշենք, որ քլորը գործարաններում, լաբորատորիաներում և որոշ տնային տնտեսական ապրանքներում օգտագործվող հայտնի քիմիական նյութ է: Երբ հեղուկ քլորը խառնվում է օդի հետ, այն վերածվում է քլորային գազի` դեղնա-կանաչավուն, ուժեղ հոտով, ինչպես ժավելի հոտը: Այն մնում է գետնի մակերեսին մոտ և տարածվում արագ: Իսկ քլորային գազը թույն է, շնչելու դեպքում մարդ կարող է մահանալ: