Բժիշկը մեղադրվում է  պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ
29/06/2011 19:46

Բժիշկը մեղադրվում է պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ

Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ավարտվել է բժիշկ-գինեկոլոգ Ֆ. Մադոյանի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվության բաժնից:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գյումրու թիվ 1-ին պոլիկլինիկայի բժիշկ-գինեկոլոգ Ֆ. Մադոյանը 2010թ. հունիսի 18-ին պոլիկլինիկայի իր աշխատասենյակում ընդունել է հիվանդ Է. Եղոյանին և նրան հետազոտելու և ախտորոշելու նպատակով` որոշել է վերջինիս արգանդի վզիկից քսուք վերցնել:

Նախաքննական մարմնի գնահատմամբ` վերոնշյա;բժշկական միջամտությունը կատարելու ընթացքում բժիշկն իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ և դրանց նկատմամբ դրսևորել անփույթ վերաբերմունք. նա Եղոյանի արգանդից քսուք վերցնելու համար առանց անհրաժեշտության արգանդի վզիկից ներարկել է «Լիդոկային» տեսակի դեղամիջոց, որից Է. Եղոյանը ընկել է անաֆիլատիկ շոկի մեջ և գիտակցության չգալով մահացել:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ֆ. Մադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ, հոդվածի 2-րդ մասով և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու:
 

Բժիշկը մեղադրվում է պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ