Ւսրայելը սպառնացել է սպանել Բաշար Ասադին
29/06/2011 18:06

Ւսրայելը սպառնացել է սպանել Բաշար Ասադին

Ւսրայելի իշխանությունները անձնական նամակ են հղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, որտեղ զգուշացրել են, որ եթե Ասադը պատերազմ սկսի Ւսրայելի դեմ, իրենց պատասխան հարվածի թիրախը լինելու է հենց Սիրիայի նախագահը: Այդ մասին, հղում անելով «The Jerusalem Post»-ին, հաղորդում է lenta.ru կայքը:

Հաղորդվում է, որ քանի որ Սիրիայի և Իսրայելի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, նամակը փոխանցվել է թուրքական միջնորդների միջոցով:

Իսրայելական ռազմական հետախուզությունը բացահայտել է սիրիական զորքերի աշխուժացումը Իսրայելի սահմանների մոտ, մասնավորապես սկսվել է «երկիր-երկիր» տիպի հրթիռների վերատեղաբաշխում:

Այդ պատճառով, իսրայելական զորքերը երկրի հյուսիսում բերվել են մարտկան պատրաստության, քանի որ հրեաները զգուշանում են սադրանքներից:

Երուսաղեմը կարծում է, որ Դամասկոսը կարող է գնալ ռազմական հակամարտության, որպեսզի շեղի սեփական ժողովրդի և միջազգային հանրության ուշադրությունը հեղափոխությունից, որը հասունանում է Սիրիայի ներսում:

Հիշեցնենք, որ Իսրայելը և Սիրիան պաշտոնապես գտնվում են պատերազմական իրավիճակում սկսած 1973 թ.-ից, երբ Իսրայելի Զինված ուժերը հետ մղեցին սիրիացիների փորձերը հետ բերել մինչ այդ կորցված Հոլանի բարձունքները:

Մինչ այդ, լիբանանյան աղբյուրները հաղորդում էին, որ «Հզբոլլահ» շարժումը, որը Դամասկոսի հետ պահպանում է դաշնակցային հարաբերություններ, քննարկում էր Իսրայելի հետ պատերազմելու հարցը, որպեսզի շեղի հասարակության ուշադրությունը Սիրիայի դեպքերից:
 

Ւսրայելը սպառնացել է սպանել Բաշար Ասադին