«Կորյուն» ռազմամարզական խաղում հաղթեց Լոռու մարզի թիմը
29/06/2011 16:13

«Կորյուն» ռազմամարզական խաղում հաղթեց Լոռու մարզի թիմը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր «Փոքր Մհեր» կրթահամալիրում կազմակերպել էին Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված «Կորյուն» ռազմամարզական խաղի հանրապետական փուլը, որին մասնակցել են Երևան քաղաքի և ՀՀ մարզերի թիմերը:

Հանրապետական փուլում մրցույթներ են կազմակերպվել կրակային, շարային և ֆիզիկական պատրաստությունից, քաղպաշտպանությունից, մարտավարությունից, ռազմական տեղագրությունից, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ կանոնադրության և ռազմարվեստի պատմության վերաբերյալ գիտելիքներից:

ՀՀ ԿԳՆ լրատվության բաժնից տեղեկացնում են, որ «Կորյուն» ռազմամարզական խաղի հանրապետական փուլի հաղթող է ճանաչվել Լոռու մարզի թիմը, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավել են Գեղարքունիքի և Շիրակի մարզերի թիմերը:

Լավագույն մասնակիցները պարգևատրվել են ՀՀ ՊՆ և ԿԳՆ պատվոգրերով, շնորհակալագրերով և արժեքավոր նվերներով:
 

«Կորյուն» ռազմամարզական խաղում հաղթեց Լոռու մարզի թիմը