Ռուսաստանին քննադատող Լեդի Գագայի ելույթը կազմակերպել էր ԱՄՆ-ը
29/06/2011 15:42

Ռուսաստանին քննադատող Լեդի Գագայի ելույթը կազմակերպել էր ԱՄՆ-ը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ հենց ԱՄՆ Պետքարտուղարությունն է կազմակերպել Լեդի Գագայի ելույթը հունիսի սկզբին Հռոմում տեղի ունեցած «արվամոլների շքերթի» ժամանակ:

Հունիսի 11-ին Հռոմում «արվամոլների շքերթի» ընթացքում Լեդի Գագան խիստ քննադատել էր ռուսական իշխանություններին` սեռական փոքրամասնությունների հանդեպ խտրականություն դրսևորելու համար:

«Ես գիտեմ, որ շատ երկրներ սահմանափակում են սեռական փոքրամասնությունների առջև ծառացած խնդիրների մասին տեղեկատվությունը: Ես ցանկանում եմ, որ ձեր մասին լսեն ամբողջ աշխարհում»,- երգչուհու խոսքերը մեջբերում է «Reuters-ը»:

Երգչուհին սեռական փոքրամասնությունների հանդեպ խտրականություն դնող երկրներից հիշատակել էր Ռուսաստանի, Լեհաստանի, Լիտվայի, Հունգարիայի և Լիբանանի մասին: «Մենք պահանջում ենք վերջ տալ անհանդուրժողական վերաբերմունքը»,- իր ելույթում ասել էր երգչուհին:

Ըստ աղբյուրի, դեռ մայիսի վերջին ԱՄՆ Պետքարտուղարությունըմտահոգություն էր հայտնել` կապված Մոսկվայում «արվամոլների շքերթի» ցրման վերաբերյալ:
 

Ռուսաստանին քննադատող Լեդի Գագայի ելույթը կազմակերպել էր ԱՄՆ-ը