Վաղը կկայանա Մանուել Ադամյանի գրքի շնորհանդեսը
29/06/2011 17:12

Վաղը կկայանա Մանուել Ադամյանի գրքի շնորհանդեսը

Վաղը երգչախմբային ընկերության դահլիճում ժամը 19-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի կունենա սփյուռքահայ գրող, հասարակական-քաղաքական գործիչ Մանուել Ադամյանի «Թատրերգութիւններ» գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, գրականագետ, դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը, անվանի մտավորականներ, հասարակական–քաղաքական գործիչներ: Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի նախարարությունը:

Որպես բանաստեղծ` «Թատրերգութիւնններ»-ի հեղինակը գրական աշխարհ է մուտք գործել 1960-ական թթ-ին, ավելի ուշ, բանաստեղծություններին զուգահեռ սկսել է գրել թատերախաղեր և հանդես գալ որպես թատերագիր: Իսկ 1970-80թթ-ին գրողը գեղարվեստական խոսքի միջոցով անդրադարձել է նաև Սփյուռքին առնչվող ազգային-քաղաքական հիմնախնդիրներին:

«Թատրերգութիւնններ» գրքում տեղ գտած ստեղծագործությունները հոգեբանական դրամաներ են: Դպրոցականների համար գրված երեք թատերախաղ բեմադրվել է Մոնրեալում, իսկ «Մեծ եղեռնը», «Մահապարտը», «Հաւատքի որդին» գործերը բեմադրվել են Երևանում, Լոնդոնում, ապա` Ստեփանակերտում և Գյումրիում:

Աղբյուրը նշում է, որ Մանուել Ադամյանը 2010թ. ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով, ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով, ինչպես նաև ԼՂՀ-ի մշակույթի նախարարության պատվոգրով և հուշամեդալով:
 

Վաղը կկայանա Մանուել Ադամյանի գրքի շնորհանդեսը