ՀԱՊԿ զորքերը մինչև 2015 թ.-ը անցնելու են զենքերի նույնականացման
29/06/2011 17:20

ՀԱՊԿ զորքերը մինչև 2015 թ.-ը անցնելու են զենքերի նույնականացման

Մինչև 2015 թ.-ը ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը անցնելու են զենքերի և հատուկ սարքավորումների նույնականացման: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Այդ մասին, հղում անելով «Ռիա Նովոստիին», հաղորդում է rg.ru կայքը:

Վ. Սեմերիկովի խոսքերով` ծրագիրը նախատեսում է համալրում և վերահամալրում մինչև 2015 թ.-ը: Դեկտեմբերին նախատեսվում է տվյալ ծրագրի մշակումը և ներկայացումը պետությունների ղեկավարներին և նախարարներին, իսկ ծրագրի իրականացումը սկսվելու է 2012 թ.-ից:

Նշենք, որ ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչները այսօր հավաքվել էին Մոսկվայում` արագ արձագանքման ուժերի զենքերի նույնականացման մասին քննարկումներին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ արագ արձագանքման ուժերը ստեղծելու մասին որոշումը ընդունվել է Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում` 2009 թ.-ի փետրվարի 4-ին ՀԱՊԿ պետությունների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի, ղեկավարների կողմից:
 

ՀԱՊԿ զորքերը մինչև 2015 թ.-ը անցնելու են զենքերի նույնականացման