.jpg)
«Օրը փոխվում է Orange-ի հետ»
Այսօր Orange Արմենիան ներկայացրեց ընկերության գործունեության առաջիկա տարիների փիլիսոփայությունը և նոր ստորագրությունը` «օրը փոխվում է Orange-ի հետ»: Այսպիսով Orange Արմենիան միանում է աշխարհի բազմաթիվ երկրներում գործող քույր ընկերություններին, որով արտահայտում է Orange-ի խոստումը ժողովրդականացնել հեռահաղորդակցության ժամանակակից միջոցները, հեշտացնել մարդկանց կյանքը և մատուցել բարձրորակ ու նորարար ծառայություններ: Այս մասին տեղեկացնում են ընկերության լրատվության բաժնից:
«Այսօր մենք մեր բաժանորդների ամենօրյա կյանքի անբաժան մասն ենք կազմում: Սա մեծ պատասխանատվություն է և միաժամանակ մեծ ոգևորություն, քանի որ կարող ենք մասնակցել և դեպի լավը փոխել նրանց առօրյա կյանքը: Այսօր մարդիկ վայրկենաբար փոխանակում են իրենց նորությունները, նկարները, կարդում և դիտում են վերջին լուրերը, տեղեկանում են հեռվում գտնվող ընտանիքի անդամներից, շփվում են սոցիալական ցանցերում, հեռուստացույց են դիտում փողոցում քայլելիս, ու մենք երջանիկ ենք տալ նրանց այդ հնարավորությունները մեր ցանցի, գիտելիքների, փորձի ու աշխատանքի շնորհիվ: Փոփոխություն բերել մեր բաժանորդների կյանքում, նույնիսկ այնտեղ, որտեղ նրանք չէին ակնկալում. սա է մեր բոլոր աշխատակիցների ամենօրյա աշխատանքը»,- ասել է Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Ըստ տեղեկատվության` Orange-ի շնորհիվ 2009թ.-ի համեմատ ընդամենը մեկ ու կես տարում լայնաշերտ ինտերնետի բաժանորդների քանակն աճել է ավելի քան 2 անգամ: Orange-ի 3G+ ցանցը ծածկում է Հայաստանի բնակչության 96%-ը, որի շնորհիվ երկրի բազմաթիվ հեռավոր բնակավայրեր առաջին անգամ մուտք ունեցան դեպի լայնաշերտ ինտերնետ:
«Մեր նոր ստորագրությունը նաև աշխարհայացք է և խոստում. սա խոստում է լինել բաժանորդի կողքին ամեն օր և ամենուր: Այն ծառայությունները, որ մենք մշակել ենք և նրանք, որ դեռ մշակելու ենք, միշտ մտածված են լինելու հեշտացնել, պարզեցնել ու գեղեցկացնել բաժանորդների կյանքը, լինի դա սիրելիի հետ շփվելը, թե կինո գնալը: Մեր նպատակն է դառնալ բաժանորդների ուղեկիցը թվային աշխարհում»,- ասել է Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը: