.jpg)
Վնասազերծված տարան տեղափոխում են «Նաիրիտ»
Հենց նոր ԱԻՆ տարհանող խումբը` հատուկ զգեստավորված, Էրեբունի 15 հասցեում գտնվող «Պիոներ պալատի» նկուղից դուրս բերեց հայտնաբերված հեղուկ քլորը` բալոնի մեջ: Նախքան տարայի վնասազերծումը, տարհանվեցին «Պիոներ պալատի» լողավազանում լողացող երեխաներին:
Այս մասին Aysor.am-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Մինչև տարհանող խմբի ներս մտնելը`տեղանքում ուսումնասիրություն արեց ԱԻՆ հետախուզական խումբը` պարզելով, որ տարան ծանր է:
8 տարի «Պիոներ պալատի» նկուղում գտնվող բալոնն արդեն էրոզիայի էր ենթարկվել (ժանգոտել էր), ինչը մասնագետների մոտ դժվարություն էր առաջացրել` հասկանալու` տարայում թթվածին է, թե հեղուկ քլոր:
Ըստ տեղեկատվության` «Պիոներ պալատի» տնօրենը որոշել էր ԱԻՆ աշխատակիցների օգնությամբ դուրս հանել տարան`Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում պատահած թունավորման դեպքից հետո:
Վնասազերծված տարան այժմ ջրմուղի մեքենայով տեղափոխում են «Նաիրիտ» գործարան` պարունակությունը պարզելու: