«Ռոմայի» նախագահ Սենսին հեռացավ ակումբի նախագահի պաշտոնից
29/06/2011 11:04

«Ռոմայի» նախագահ Սենսին հեռացավ ակումբի նախագահի պաշտոնից

Իտալական «Ռոմայի» նախագահ Ռոզելլա Սենսին պաշտոնապես հեռացավ տնօրենների խորհրդից: Այս մասին հայտնում է «Football Italia»-ն:

Ինչպես հայտնի է, հռոմեական ակումբի նոր սեփականատերն ամերիկյան գործարար Թոմաս դի Բենեդետտոն է:

Հիշեցնենք, որ Սենսին «Ռոման» գլխավորեց 2008 թ., հոր մահից հետո: Սենսիների ընտանիքը «Ռոմայի» սեփականատեր էր դարձել 1993 թ.:

 

«Ռոմայի» նախագահ Սենսին հեռացավ ակումբի նախագահի պաշտոնից