.jpg)
Ուգանդայում կայծակի հարվածից 18 երեխա է մահացել
Ուգանդայում կայծակի հարվածից 18 երեխա է մահացել, 36 հոգի տարբեր աստիճանի այրվացքներ են ստացել: Այս մասին հաղորդում է «Вести»-ն` հղում անելով ուգանդական New Vision թերթին:
Տեղեկատվության համաձայն` միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքից 210 կմ հեռավորության վրա գտնվող Կիրյադով շրջանում: Կայծակն ուղիղ հարվածել է կրտսեր դպրոցի շենքին:
Նշվում է նաև, որ կայծակից տուժել են նաև Զամբո շրջանի կրտսեր դպրոցի աշակերտները, սակայն այստեղ, բարեբախտաբար, զոհեր չեն գրանցվել:
Տեղի ոստիկանների խոսքերով` դա իրենց երկրի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մի գիշերվա ընթացքում կայծակից այդքան մարդ է զոհվում: Մտավախություններ կան, որ զոհերի ընդհանուր թիվը կարող է շուրջ 40 հոգի լինել: