.jpg)
Անցկացվել է Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության համաժողովը
Հունիսի 26-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ՝ ՀՀ մշակույթի նախարարության հովանավարությամբ, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության օժանդակությամբ Թբիլիսիում խորհրդարանի գրադարանի ժողովասրահում տեղի ունեցավ վրաստանի հայ գրողների համաժողով:
Համաժողովին մասնակցեցին Վրատանաբնակ հայ ստեղծագործներ երկրի տարբեր շրջաններից, Սամցխե-Ջավախք, Քվեմո-Քառթլի և մայրաքաղաք Թբիլիսիից:
Շրջաններից Թբիլիսի ժամանած համաժողովի անդամներին դիմավորեց թեմի «Հայարտուն» կենտրոնի մշակույթի բաժնի պատասխանատու՝ Լևոն Չիդիլյանը: Միանալով մայրաքաղաքի մասնակիցներին` ստեղծագործողները հյուրընկալվեցին Վիրահայոց թեմի առաջնորդարանում:
Համաժողովի անդամները այցելեցին Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանքի» պանթեոն, ծաղիկներ դրեցին հայ մեծերի շիրիմներին, թեմի առաջնորդ՝ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստի արարողություն:
Համաժողովի անդամներն այցելեցին նաև Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի և մասնակցեցին աղոթքի արարողությանը, որից հետոեմի առաջնորդն իր օրհնությունը բերեց մասնակիցներին:
Համաժողովը բացեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Ելույթ ունեցան «Վերնատուն» միության նախագահ՝ Գևորգ Սնխչյանը և միության շուրջ 35 անդամներ:
Սրբազան հայրը հորդերեց ստեղծել և ստեղծագործել ազատ և անկեղծ` ի նպաստ հայ գիր ու գրականության պահպանությանը և մատաղ սերնդին փոխանցմանը:
Ինչպես Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քառթլիի, այնպես էլ Թբիլիսիի անդամները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքները, առաջ քաշեցին առկա խնդիրներն ու հարցերը: Հիմնական հարցադրումը գրքերի տպագրության խնդիրն է: Վիրահայոց Թեմի մամլո դիվանի տեղեկացմամբ`համաժողովի ավարտին տեղի ունեցավ ճանաչված վիրահայ թարգմանիչ, գրող, հարապարակախոս Անահիտ Բոստանջյանի «Նժարի Զույգ ափերի» մեջ», Գևորգ Սնխաչյանի «Ընտրանիի» շնորհանդես» և ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ՝ «Վերնատուն» տարեգրքի շնորհանդեսը: