«ՀՀ ԱԺ-ն` մարդու իրավունքների զանգվածային խախտումների նոտար»
29/06/2011 16:58

«ՀՀ ԱԺ-ն` մարդու իրավունքների զանգվածային խախտումների նոտար»

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ Հայաստանի համար երկու կարևոր զեկույց է քննարկվել. դրանցից մեկը վերաբերում էր Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից կազմված հանձանարարականին, մյուսը` թե ինչպես ազգային խորհրդարանները պետք է լինեն մարդու իրավունքների երաշխավորը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ երկրորդ զեկույցի վերաբերյալ ինքը ելույթով է հանդես եկել. «Ես ասացի, որ մի քանի տարվա ընթացքում մեր Ազգային ժողովը ոչ թե եղել է մարդու իրավունքների երաշխավորը, այլ` իր որոշումներով դարձել է մարդու իրավունքների զանգվածային խախտումների նոտար` կատարելով նոտարական գրասենյակի դերակատարություն»,- մանրամասնեց Զ. Փոստանջյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ օրերս կայացած ԵԽԽՎ Մոնիտորինգի նիստի ժամանակ որոշվել է, որ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ակսել Ֆիշերը Հայաստան կգան հուլիսի 20-ին: Ամենայն հավանականությամբ, ըստ Զ. Փոստանջյանի, նախնական պայմանավորվածության համաձայն` Վեհաժողովի աշնանային նստաշրջանում կներկայացվի Հայաստանի մասին զեկույց ու բանաձև:
 

«ՀՀ ԱԺ-ն` մարդու իրավունքների զանգվածային խախտումների նոտար»