.jpg)
30/06/2011 13:28
Հենրիխ Մխիթարյանը լավագույնն էր «Շախտյորի» կազմում
Դոնեցկի «Շախտյորը» «Salzburger Land Cup» մրցաշարի երկրորդ խաղում 2:0 հաշվով առավելության հասավ Հայֆայի «Մակկաբիի» նկատմամբ և նվաճեց գլխավոր մրցանակը: Դոնեցկյան թիմի առաջին գոլի հեղինակը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է: Հայ ֆուտբոլիստը, ի դեպ, փոխարինվեց ընդմիջումից հետո, բայց դա չխանգարեց նրան` ճանաչվելու հանդիպման լավագույն խաղացող: