Խավին չի վախենում Ֆաբրեգասի հետ մրցակցությունից
01/07/2011 12:45

Խավին չի վախենում Ֆաբրեգասի հետ մրցակցությունից

«Բարսելոնի» կիսապաշտպան Խավին չի վախենում Սեսկ Ֆաբրեգասի հետ հնարավոր մրցակցությունից: Վերջինս շուտով, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի կատալոնյան ակումբ:

«Մրցակցությունը միշտ էլ լավ բան է,- Խավիի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Սեսկը յուրահատուկ ֆուտբոլիստ է: Եթե նա տեղափոխվի «Բարսելոն», ապա միայն այն բանի համար, որ օգնի թիմին: Հիմա ես լավ մարզավիճակում եմ և գոհ եմ ամեն ինչից: Հույս ունեմ, որ հենց մրցաշրջանի մեկնարկից սկսած` կկարողանամ ցուցադրել իմ հնարավորությունների առավելագույնը»:
 

Խավին չի վախենում Ֆաբրեգասի հետ մրցակցությունից