.jpg)
01/07/2011 12:39
«Մանչեսթեր Սիթին» կպայքարի Նասրիի համար
Անգլիական «Մանչեսթեր Սիթին», որն արդեն պայմանավորվել է «Արսենալի» հետ պաշտպան Գաել Կլիշիի տրանսֆերի գնման հարցում, մտադիր է պայքարել լոնդոնյան թիմի ևս մեկ ֆուտբոլիստի` Սամիր Նասրիի համար: Այս մասին հաղորդում է «Daily Mail»-ը:
Ավելացնենք, որ 24-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: